National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
09.10.2020
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

 ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին գումարված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկել եւ դրական եզրակացություն է տվել Կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի լրամշակված փաթեթին:

Առաջարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի բովանդակությունը կազմող, օրենքով նախատեսված սահմանափակումների չպահպանման կամ միջոցառումների խախտման համար նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ: Միաժամանակ, առավել մեծ հանրային վտանգավորություն ունեցող արարքների դեպքում նախատեսվում են քրեական պատասխանատվության միջոցներ, եթե դրանք առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ: Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաեւ ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված գործունեության իրականացումը շարունակելու համար: Քրեական դատավարության օրենսգրքում կատարվող լրացմամբ առաջարկվում է սահմանել լրացվող հանցակազմերով քրեական գործերի քննչական ենթակայությունը: Միաժամանակ, հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում ընդունված վարչական ակտերի անհապաղ կատարման անհրաժեշտությունը՝ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսվում է, որ դրանց, վարչական դատարան բողոքարկումը չի կասեցնում վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտի կատարումը:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ պատգամավորների ներկայացրած բոլոր առաջարկներն ընդունվել են:

Նշենք, որ օրենսդրական փաթեթը խորհրդարանն  առաջին ընթերցմամբ ընդունել է այսօր առավոտյան  հրավիրված  ԱԺ արտահերթ նիստում: 
  
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am